Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հերոսացած հայորդիներին նվիրված ցայտաղբյուր է բացվել

Հերոսացած հայորդիներին նվիրված ցայտաղբյուր է բացվել
02.02.2016 | 16:01

Օրերս Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ շուրջ 500 նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Ինչպես հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Հայոց բանակի օրվա շրջանակներում երդման արարողությունից հետո կազմակերպվեց համերգային ծրագիր, ՀՀԿ-ական երիտասարդները ռազմահայրենասիրական կատարումներով ոգևորեցին ներկաներին: Նորակոչիկներին ողջունեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ միջնորդությամբ գնդապետ Վ. Ասատրյանը ծառայության ընթացքում աչքի ընկած 2 զորակոչիկի տրամադրեց հնգօրյա և յոթօրյա արձակուրդ:
Ծրագրի 2-րդ մասը կայացավ փետրվարի 1-ին Արմավիրի N զորամասում, որի ընթացքում տեղի ունեցավ զորամասի բակում կառուցված ցայտաղբյուրի բացման արարողությունը: Հատկանշական է այն փաստը, որ ցայտաղբյուրի մոտ տեղադրված են հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսաբար նահատակված արմավիրցի հայորդիների նկարները, և ըստ այդմ ամեն ոք ցայտաղբյուրից ծարավը հագեցնելիս կխոնարհվի հայրենիքի հերոսների առաջ:
Ցայտաղբյուրի բացման արարողությանը ներկա էին նաև հերոսաբար զոհված զինծառայողներ Արարատ Խանոյանի, Գոռ Գրիգորյանի և Սարգիս Մովսիսյանի ծնողներն ու հարազատները:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ